BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

ԱԺ հանձնաժողովների նախագահների թեկնածուների քննարկումը թեժ վիճանաբանություն հարուցեց խորհրդարանում

ԱԺ հանձնաժողովների նախագահների թեկնածուների քննարկումը թեժ վիճանաբանություն հարուցեց խորհրդարանում
16.01.2019 | 20:28

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ առաջադրված Ռուբեն Ռուբինյանի թեկնածության քննարկման ժամանակ ԼՀԿ մբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը քննադատեց նախկին իշխանությունների քարտաքին քաղաքականությունը, դեսպանների ընտրությունը: Նա հիշատակեց Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանին՝ պնդելով, թե վերջինս սպասարկել է տեղի հայ կրիմինալի և Ռուսաստանի շահերը․ «Անդրանիկ Մանուկյանը տարիներ ի վեր զբաղված է եղել Հայաստանի դեսպանատան անվամբ դիվանագիտական պետհամարանիշեր ստանալով և տեղի հայ քրեականներին վաճառելով կամ նվիրաբերելով: Ըստ տեղեկությունների, այդ նույն անձը Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունն ու դիվանագիտական ներկայուցուցչությունը տարիներ ի վեր ծառայեցրել է ավելի շատ Ռուսաստանի շահերը առաջ մղելուն, քան Հայաստանի»: Անդրանիկ Մանուկյանը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խնամին է․ նրա որդին՝ Դավիթ Մանուկյանը Ծառուկյանի փեսան է և ԱԺ պատգամավոր (ԲՀԿ): Նույն խմբակցության պատգամավոր է նաև Արման Աբովյանը, որ երեք տարի եղել է Մանուկյանի խորհրդականը Ուկրաինայում:


Արման Բաբաջանյանի ելույթին արձագանքեց հենց Արման Աբովյանը՝ հայտարարելով, թե Բաբաջանյանը ադրբեջանական քարոզչության թեզերն է ներկայացնում խորհրդարանական ամբիոնից․ «Ի՞նչն ա Ձեզ ստիպում շարունակական զրպարտությունով զբաղվել»: ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների պատգամավորները տեղից սկսեցին միմյանց վրա բղավել՝ անտեսելով ԱԺ նախագահի հորդորները:
Արման Աբովյանն ասաց, որ խմբակցությունում քննարկելու են Արման Բաբաջանյանի դեմ դատական հայց ներկայացնել-չներկայացնելու հարցը․ «Մենք իհարկե կքննարկենք․․․ Ես հասկանում եմ, որ հնարավոր է էս սադրանքի որոշակի նպատակներից մեկը քաղաքական դաշտում որոշակի մի տեղ զբաղեցնելն է: Սա բավականին հետաքրքիր տեխնոլոգիա է, որը, հաշվի առնելով պարոն Բաբաջանյանի հմտությունները, հնարավոր է իրենք փորձում են կիրառել»:


Բաբաջանյանը դեմ չէ․ «Շատ լավ: Պատրաստ եմ դատարանում հանդես գալ և ներկայացնել փաստեր»: Իր խոսքը ադրբեջանական քարոզչության թեզերի հետ կապելու փորձերը Բաբաջանյանը ծիծաղելի որակեց. «Դա շատ հին մեթոդ է ընդհանրապես հակադարձման: Ծիծաղելի է ուղղակի, որովհետև փաստերը, որոնք որ առկա են, ես ամբողջությամբ չեմ ներկայացրել: Անդրանիկ Մանուկյանը ինքը քանիցս նշել է, որ ինքը դիվանագետ չէ, որ ինքը բիզնեսմեն է: Թող Անդրանիկ Մանուկյանը կամ նրա օգնականը, որ երեք տարի նրա օգնականն է եղել, պատմի, օրինակ, հնդկահավերի ֆերմայի մասին, որ մինչև հիմա Անդրանիկ Մանուկյանը ունի Ուկրաինայում»: Լրագրողները Արման Բաբաջանյանից, ում հիմնադրած 1in.am լրատվական կայքը կապվում է Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ, հետաքրքրվեցին, թե քննադատության արժանի նախկին դեսպանների թվում չէ նաև Մինասյանը: «Ես կարծում եմ, որ ինքը լավագույն դեսպաններից է եղել, - պատասխանեց Արման Բաբաջանյանը՝ որպես փաստարկ բերելով Հռոմի պապի այցը Հայաստան ու նրա մատուցած պատարագը Ցեղասպանության զոհերի հիշատակին: - Ես կարծում եմ, որ իշխանությունները որոշել են, որ նա այլևս չպիտի շարունակի իր պաշտոնավարումը»:


Ազգային ժողովում այսօր շարունակվում են 11 հանձնաժողովների նախագահների թեկնածուների վերաբերյալ քննարկումները: Հանձնաժողովներում ութում նախագահներ է առաջադրել «Իմ քայլը» դաշինքը, երկուսում՝ «Բարգավաճ Հայաստանը», մեկում՝ «Լուսավոր Հայաստանը»: Հանձնաժողովների նախագահներն ընտրվելու են փակ գաղտնի քվեարկությամբ:

Դիտվել է՝ 2065

Մեկնաբանություններ